Գաբրիելյան. «Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհի խոշոր գազային հանգույցը»
© Sputnik
Տեսականորեն՝ Թուրքիայի տարածքով հնարավոր է մոտ 10 երկրներից եկող գազն ուղարկել Եվրոպա: Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը:
«Որպես տարանցիկ երկիր Թուրքիան մեծ հեռանկար ունի և այս համատեքստում նա պետք է կարողանա և գազ սպառող, և գազ մատակարարող երկրներին ներկայանալ որպես հուսալի տարանցիկ երկիր»,- մանրամասնեց թուրքագետը:
Ըստ փորձագետի՝ այս տեսանկյունից Թուրքիային այժմ խոչընդոտում է Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունը: