Ավտոմեքենան ընկել է գետը. կա զոհ

Փրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Դեկտեմբեր — Sputnik. Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1968 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը:

Փրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: