Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ռուսական կողմում կա կուտակվել է 120 բեռնատար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 120 բեռնատար ավտոմեքենա: