«Ուզում եմ Քիմի նման»․ քարդաշյանամոլությունն աշխարհում կամ հայ աստղի 5 նմանակները

Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ունի ոչ միայն երկրպագուների և բաժանորդների, այլ նաև նմանակների հսկայական բանակ։ Երևում է, որ Քարդաշյանն ունի նմանակ-կլոնների իր թագավորությունը, որն օրեցօր ավելի մարդաշատ է դառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր գեղեցկությամբ և հեղինակությամբ նվաճել է ոչ միայն ամբողջ աշխարհի կանանց, այլ նաև չափանիշ է դարձել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Ով ուզում է Քիմի նման կազմվածք ունենալ, պառկում է պլաստիկ վիրաբույժի դանակի տակ, մյուսները բավարարվում են շրթունքների ծավալն ավելացնելով և դիմագծերը փոխելով։ Աշխարհում կան Քարդաշյանի բազմաթիվ նմանակներ։ Առաջարկում ենք ծանոթանալ Քիմ Քարդաշյանի կլոնների թոփ 5-ին։

«Քիմը» Էմիրություններից

Գրեթե 100 տոկոսի արդյունքի է հաջողվել հասնել ԱՄԷ-ից հայտնի դիմահարդարներ Սոնյա և Ֆայզա Ալի քույրերին։

Նրանք շատ հայտնի են սոցիալական ցանցերում, միայն Instagram-ում ավելի քան 700 հազար բաժանորդ ունեն։ Աղջիկները շատ նման են ԱՄՆ-ում հայտնի «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղեր Քիմ Քարդաշյանին և Քայլի Ջեներին։

Քարդաշյանի և Ջեների նմանակը դառնալու համար աղջիկները ստիպված են եղել տանել մի շարք բարդ պլաստիկ վիրահատություններ։ Նրանք նաև նմանակում են քույրերի ոճը և ապրում նրանց կյանքով։

Լիլիթ Բուշ

Քիմ Քարդաշյանը ոճի կուռք է նույնիսկ իր նախկին ընկերների կանանց համար, օրինակ ամերիկյան ֆուտբոլիստ Ռեջի Բուշի կնոջ՝ Լիլիթ Ավագյան Բուշի համար։

Քիմը Ռեջիի հետ հանդիպել է երեք տարի։ Օգտատերերի կարծիքով՝ 31-ամյա Լիլիթ Ավագյանը 38-ամյա Քիմ Քարդաշյաննի կլոնն է։ Թեև Լիլիթ Ավագյանը հիմա կարճ սանրվածք ունի, բայց ամեն դեպքում նրան համարում են Քարդաշյանի նմանակը, քանի որ նախկին պարուհու կազմվածքը և դիմագծերը հիշեցնում են Քարդաշյանին։

Կամիլա Օսման

Ամերիկացի մոդել Կամիլա Օսմանը Քիմի ևս մի նմանակ է։ Սակայն ի տարբերություն մյուսների՝ նա անձամբ ծանոթ է Քարդաշյանի հետ։

Ժամանակին Քայլի Ջեների նախկին սիրեցյալը՝ ռեփեր Tyga-ն, հանդիպել է Կամիլայի հետ։ Նմանությունը նկատել է նաև Քիմը, մի անգամ նա նույնիսկ հրավիրել է Կամիլային նկարահանվել Keeping Up with the Kardashians  ռեալիթի շոուի էպիզոդում։ Կամիլան չի հերքում պլաստիկ վիրահատությունների առկայությունը, նա ասում է, որ չի ձգտել դառնալ Քիմի նմանակը։

Կլաուդիա Սամպեդրո

Քիմի փառքը հասել է մինչև Կուբա։ Կուբացի մոդել Կլաուդիա Սամպեդրոն նույնպես նման է Քիմ Քարդաշյանին, ամեն դեպքում՝ կազմվածքով։

Կլաուդիան ծնվել է Կուբայում, սակայն վեց տարեկանից ապրում է Մայամիում։ Նա երազել է դառնալ մոդել և դա նրան հաջողվել է։ Այժմ նա հիմնականում մասնակցում է ներքնազգեստի և լողազգեստների գովազդներին։ Ի դեպ, աղջիկը հանդիպել է Ռեջի Բուշի՝ Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ։

Մարիանա Հյուիթ

Բյութի բլոգեր Մարիանա Հյուիթը բառացի ոգեշնչված է Քիմ Քարդաշյանի կերպարով։

Աղջիկը ցանկացել է վերածվել Քիմի պատճենի, դրա համար նա նույնիսկ սովորել է դիմահարդարվել և ճիշտ ռակուրս ընտրել սելֆիի համար, ինչպես Քարդաշյանը։ Հյուիթը ա-լյա Քարդաշյան լուսանկարներ է հրապարակում։ Ի տարբերություն մյուսների՝ աղջիկն առայժմ պլաստիկ վիրահատություն չի ունեցել։