Իսկական սրիկա. Ջեքի Չանը ցնցող մանրամասներ է պատմել իր անձնական կյանքից

Ջեքի Չանը ցնցող փաստեր է պատմել իր կյանքի մասին։ Դրանցից մի քանիսին անհնար է հավատալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի չինացի և ամերիկացի դերասան Ջեքի Չանը խոստովանել է, որ երկար տարիներ շարունակ «իսկական սրիկա» է եղել իր հարազատների, հատկապես կանանց նկատմամբ։ Ջեքի Չանը 90-ականների կուռքի կյանքի մասին բոլոր անախորժ մանրամասները պատմել է իր «Never Grow Up» («Երբեք չմեծանաս») հուշերի գրքում։

«Ես լավ հայր կամ լավ ամուսին չեմ եղել, բայց կատարել եմ իմ պարտքը որդուս և նրա մոր նկատմամբ», - գրում է 64-ամյա Չանը։

Գրքում բազմաթիվ պահեր կան մասնավոր կյանքի մասին, մասնավորապես, դերասանը խոստովանել է, որ հաճախ է դավաճանել կնոջը՝ Ժոան Լինին, մարմնավաճառուհիների, ինչպես նաև դերասանուհի և նախկին «Միսս Ասիա» Էլեյն Նգի հետ։

Ջեկի Չանի ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին

Հնարավոր է, ընթերցողների համար ամենաշոկայինը լինի կնոջ հետ հերթական վեճի մասին պատմությունը։ Մարտաֆիլմերի հայտնի հերոսը վերցրել է փոքր որդուն՝ Ջեյսիին, և  շպրտել սենյակով մեկ։ Նման մանրամասներից հետո դժվար է ընդունել դերասանին որպես դրական հերոսի։

Միաժամանակ, դերասանը տարիներով փողերը ծախսել է մոլախաղերի, մարմնավաճառների և թանկարժեք իրերի վրա։ Նա պատմել է, որ նախընտրել է ուտել բազմաթիվ մարդկանց ընկերակցությամբ, և 10 տարի առաջ մեկ տարում երկու միլիոն դոլար է ծախսել ուրիշ մարդկանց ուտելիքի համար վճարելու վրա։

Չանը պնդում է, որ չարաշահել է ալկոհոլը, հաճախ ղեկին նստել ոչ սթափ վիճակում։ Նրա խոսքով՝ մի անգամ նա հարբած վիճակում մի օրում ջարդուփշուր արել թանկարժեք Porsche և Mercedes-Benz ավտոմեքենաներ։

Մարտարվեստների ֆիլմերի աստղը պատմել է, որ մի անգամ նայել է իրեն հայելու մեջ և ասել՝ «Դու իսկական սրիկա ես» և երդվել փոխել իր պահվածքը։