Հայկական բանակը կարող է հետ մղել տարածաշրջանային սպառնալիքները. Սիվկով

Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է՝ ղարաբաղյան հակամարտության անցումը թեժ փուլ կանխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Spunik, Աշոտ  Սաֆարյան․ Հայաստանը բավական հզոր զինված ուժեր ունի, որոնք կարող են հետ մղել տարածաշրջանային բնույթի սպառնալիքները։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց  ռազմական քաղաքագետ, Հրթիռային և հրետանային գիտությունների ռուսական ակադեմիայի թղթակից անդամ Կոնստանտին Սիվկովը։

Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է. Կազիմիրով

Նա համոզված է, որ Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտության անցումը դեպի թեժ փուլ կանխելու համար։

«Ես գիտեմ, որ Հայաստանում բավական բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ հարաբերություններին, այդ թվում՝ ռուսական սպառազինություն Բաքու առաքելուն։ Բայց պետք է նշել, որ Ռուսաստանը զուգահեռ շատ ավելին է անում հանուն Հայաստանի անվտանգության։ Ռուսաստանը Հայաստանի տարածքում  պահում է իր ռազմակայանը։ Դա անվտանգության շատ լուրջ երաշխիք է, որը համեմատելի չէ Ադրբեջան զենք առաքելու հետ», - ասաց ռազմական փորձագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր ռազմական ուժը իր դաշնակցի անվտանգությունը պաշտպանելու համար, Ադրբեջանը դա «շատ լավ հասկանում է»։

Բաքուն երկակի քաղաքականություն է վարում՝ մի կողմից երկխոսություն վարելով Ռուսաստանի հետ, մյուս կողմից նայելով Արևմուտքի ուղղությամբ։ Այդ առումով Ադրբեջանին ռուսական զենք առաքելը նպատակ ունի պահպանել նրա նկատմամբ վերահսկողությունը, ասում է Սիվկովը։

Հայաստանը պատրաստ է պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ Դավիթ Տոնոյան

«Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը հեռանա սպառազինությունների ադրբեջանական շուկայից, ապա այնտեղ վերջնականապես կհաստատվեն նույն ամերիկացիները։ ԱՄՆ-ն անպայման Ադրբեջան կառաքի իր զենքը և տեխնիկան, իր ռազմական խորհրդատուներին, որից հետո Արցախի դեմ պատերազմը երաշխավորված կլինի», - ասաց Սիվկովը։

Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է Ադրբեջանի` ԱՄՆ ազդեցության տակ  վերջնական մտնելը կանխելուն և մյուս կողմից Արցախում թեժացումը զսպելու հնարավորություն ապահովելուն։

Սիվկովը նշեց նաև, որ ԱՄՆ-ն այսօր հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի և Հայաստանի դեմ։ Նրանց իր վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա ԱՄՆ-ին լուծել այն խնդիրները, որոնք նրան չի հաջողվի լուծել ո՛չ գունավոր հեղափոխություններով, ո՛չ «արաբական գարունով», ո՛չ «կառավարելի քաոս» ստեղծելով, ինչպես, օրինակ, Իրաքում։ Այդ պատերազմում Վաշինգտոնին դիմակայել կարելի է միայն համատեղ ուժերով։