Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Որոշ մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց հաջորդ օրվա գիշերն ամենուրեք կցրտի 3-4 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր` դեկտեմբերի 2-ին, ցերեկային ժամերին տեղումներ չեն կանխատեսվում։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում այսօր անձրև չի տեղա։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։