ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik.Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի «Համով Հայաստան» խոհարարական նախագիծը շնորհակալագիր է ստացել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից՝ ազգային խոհանոցի հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար։ Պարգևատրման արարողությունը կայացել է դեկտեմբերի 2-ին «Ղափամայի շուրջ» ամենամյա միջոցառման շրջանակում։
«Շնորհակալություն Sputnik Արմենիայի թիմին՝ հայկական խոհանոցի տարածման մեջ ունեցած ավանդի և մշտական աջակցության համար», - ասաց ստացել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Մամուլյանը նշեց, որ միջոցառման շրջանակում կազմակերպությունն ամփոփում է տարվա ընթացքում գործընկերների գործունեության արդյունքները։
Այն հարցին, թե ինչու է այդ միջոցառման անվանման համար ընտրվել ղափաման, Մամուլյանն ասաց, որ այդ հայկական ճաշատեսակը միավորում է մարդկանց։ Հնում պատրաստել են ճոխ հանդիսությունների ժամանակ, հրավիրել և հյուրասիրել ազգականներին ու ընկերներին։
Ինչ վերաբերում է «Համով Հայաստան» խորագրին, ապա, Մամուլյանի կարծիքով, դրա հեղինակները լուրջ աշխատանք են կատարում հին հայկական բաղադրատոմսերը, ավանդական խոհանոցը հայտնի դարձնելու ուղղությամբ։
«Համով Հայաստանի» առաջին թողարկումը հրապարակվել է 2017թ-ի հունիսի 27-ին։
Այդ ընթացքում նկարվել է ավելի քան 120 հաղորդում, որոնք պատմում են տարբեր երկրների ազգային ճաշատեսակների մասին։
Բացի այդ, նախագծի շրջանակում հավաքվել է հայկական խոհանոցի տարբեր ժամանակաշրջանների ավանդական բաղադրատոմսերի բացառիկ հավաքածու։