ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի ոճաբան ու դիմահարդար Գոհար Ավետիսյանը հերթական անգամ ցուցադրել է իր վարպետությունը։ Այս անգամ նա Instagram-ի իր էջում տոնական դիմահարդարման հեշտ տարբերակ է առաջարկել աղջիկներին։
«Ողջույն, սիրելիներս։ Շուտով Նոր տարի է, ու այդ կապակցությամբ ձեզ եմ առաջարկում դիմահարդաման արագ ու հեշտ տարբերակ, որը յուրաքանչյուր աղջիկ կարող է անել․․․ Նախ ասեմ, որ կապույտ աչքերով մոդել Տամարան պարզապես երազում էր շագանակագույն աչքեր ունենալ, ու ես արագ լուծեցի այդ հարցը», - գրել է Ավետիսյանը։
23 ժամվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 924 հազար անգամ։
«Շքեղ կերպարանափոխություն է», - գրել է tvoia_radost0 օգտատերը։
«Ինչպես միշտ, աննման է», - գրել է budalova_irina օգտատերը։
«Ամեն անգամ նայում ու հիանում եմ արդյունքով։ Երանի Գոհարն ինձ էլ դիմահարդարեր», - գրել է tj_vesna օգտատերը։
Տաղանդավոր Գոհար Ավետիսյանը այսօր Ռուսաստանի ամենահայտնի բյութի բլոգերն է։ Instagram սոցիալական ցանցում նրա կյանքին ու աշխատանքին հետևողների թիվը հասնում է հինգուկես միլիոնի։