Մարիամին հայտնաբերել են Մոսկվայում

2012 թվականից հետախուզվող Մարիամին կալանավորել և հանձնել են Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳՎ) օպերատիվ խումբը երեկ` նոյեմբերի 30-ին, Մոսկվայում հայտնաբերել և Հայաստան է տեղափոխել 21-ամյա Մարիամ Ն․-ին, որը հետախուզվում էր 2012 թ–ից։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նա 2012 թվականի հունիսի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման մեղադրանքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Մարիամ Ն․-ն փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին։