ԿԸՀ–ն պատրաստվո՞ւմ է կիբեռգրոհի. պատասխանում է Տիգրան Մուկուչյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 9-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը դժվար թե կիբեռգրոհի ենթարկվի։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Չեմ կարծում»,– ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե ԿԸՀ–ն չի վախենո՞ւմ, որ կիբեռգրոհներ կլինեն։

«Իսկ ընտրությունների վրա ազդելու փորձեր չեն եղե՞լ»,– հարցրել են լրագրողները։ Մուկուչյանը պատասխանել է. «Ամեն ինչ նորմալ է»։

«Նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում։ Կարելի է ասել, որ ամեն ինչ արդեն պատրաստ է ընտրությունների անցկացման համար»,– ասել է Մուկուչյանը։

Նա հայտնել է, որ ձևավորվել են 2010 ընտրատեղամասեր, որոնցից 12-ը` կալանավայրերում։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։ Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին։