Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կրկին կմեկնի Ռուսաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ մեկնելու։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

«Փաշինյանը դեկտեմբերի 6-ին մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին»,– գրել է նա:

Փաշինյանը նախորդ անգամ Պետերբուրգ էր մեկնել հուլիսի 26–ին։ Նա մասնակցել էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։