Արդյո՞ք ձյուն կտեղա ձմռան առաջին օրը. եղանակի տեսություն

Գագիկ Սուրենյանը գրել է, թե ինչ եղանակ է լինելու ձմռան առաջին օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Փաստորեն ձմռան առաջին օրը մի շարք մարզերում և Երևանում դիմավորելու ենք հորդառատ անձրևներով: Բարի գալուստ ձմեռ»։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: