Հայաստանը պատրաստ է պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու նախադրյալներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել. Զատուլինը` ՀԱՊԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները։ Այսինքն՝ այդ պաշտոնում նոր ներկայացուցիչ նշանակել», - նշել է Տոնոյանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու նախադրյալներ չկան։

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել նոյեմբերի սկզբից։ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այժմ փոխարինում է նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը (Ռուսաստան)։

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականին։

ՀԱՊԿ երկրները կհանգեն փոխզիջման. Մնացականյանը նոր գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակի մասին

Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: