ՌԱԴԻՈ

Բադալյան. «Մյուս ուժերը տարօրինակ քարոզարշավ են իրականացնում»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ազգային ժողովին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավի մասին։
Sputnik
Բադալյան. «Մյուս ուժերը տարօրինակ քարոզարշավ են իրականացնում»

Նախընտրական քարոզարշավը գրագետ կարող ենք համարել միայն այն դեպքում, երբ ասենք` ահա այս ուժն ունի իր ներուժը և դա 100 տոկոսով օգտագործում է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Բադալյանը։

«Փաստորեն ստացվում է` այս պահի դրությամբ ՀՀԿ–ն միակն է, որ իր հնարավորությունների սահմանում փորձում է նախընտրական գրագետ քարոզարշավ իրականացնել։ Սա չի նշանակում, որ դա կարող է նրանց հաջողություն բերել։ Կարող են լավ քարոզարշավ իրականացնել, բայց պարտվել»,– ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` մյուս քաղաքական ուժերը, որոնք ԱԺ–ում հայտնվելու հնարավորություն ունեն, շատ դեպքերում սխալ քարոզարշավ են անցկացնում։

««Իմ քայլը» դաշինքի հիմնական ռեսուրսը վարչապետի վարկանիշն է։ Նրանք էլ մաքսիմալ օգտագործում են դա։ Մյուս ուժերը տարօրինակ քարոզարշավ են իրականացնում, հատկապես «Լուսավոր Հայաստանը», որը այս ընտրություններում երկրորդ ուժը դառնալու հնարավորություն ուներ»,– նշեց Բադալյանը։

Նրա խոսքով` «Սասնա ծռերը» գրեթե չեն անում այն, ինչ պետք է անեին։