Ադրբեջանը 1300 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: