Քարաթափում Երևանի Աթենքի փողոցում. երթևեկելի հատվածը ծանրաբեռնված է

ԱԻՆ–ից խոստանում են հավելյալ ինֆորմացիա տրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Այսօր Երևանի «Հրազդան» մարզադաշտից դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 30-ին, ժամը 14:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտից դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատվածը ծանրաբեռնված է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: