Որոնվում են բանկից խաբեությամբ գումար հափշտակած կինն ու տղամարդը. տեսանյութ

Քննչական կոմիտեն խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն նրանց գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Միջոցներ են ձեռնարկվում` բանկից առերևույթ խաբեությամբ գումար հափշտակած անձանց ինքնությունը պարզելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Օտարերկրացին փորձել է խարդախությամբ 1 մլն եվրո հափշտակել «Էյչ-Էս-Բի-Սի» բանկից

Նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող բանկերից մեկում մի կին և մի տղամարդ գումար փոխանակելու նպատակով գանձապահի ձեռքից վերցրել են թղթադրամների կապոցը՝ նախընտրած գումարը վերցնելու պատրվակով, որի ընթացքում  գանձապահի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, հափշտակել  գումար՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջն ու տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն նրանց գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: