Տրանսֆորմեր աղջիկները. ասիացի կանայք ապշեցնում են անիրական դիմահարդարմամբ. տեսանյութ

Մի քանի ամիս շարունակ համացանցում տարածվում են ապշեցնող տեսահոլովակներ, որոնցում ասիացի կանայք առատ դիմահարդարման շնորհիվ վերածվում են չքնաղ գեղեցկուհիների։ Տեսեք`ինչ տեսք ունեն կանայք, երբ իրենց դեմքից մաքրում են շպարը։
Sputnik

Դուք չունե՞ք գեղեցիկ քիթ կամ հոնքեր։ Խնդիր չէ։ Ասիացի աղջիկների վարպետության դասը կօգնի ձեզ ունենալ այն ամենը, ինչ պետք է կատարյալ գեղեցկության համար։ Պարզապես ստիպված կլինեք ահռելի քանակությամբ ներկեր ու հատուկ կավ օգտագործել (ավելի ճիշտ կլիներ ասել` ցեմենտ)։

Կորեացի և չինացի աղջիկների կերպարանափոխման տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ ունեն համացանցում։

Տեսանյութերը դիտելուց հետո ոմանք նշում են, որ այսօրինակ կերպարանափոխությունը կօգնի բանկ թալանելու համար, մյուսներին մտահոգում է տղամարդկանց ճակատագիրը, քանի որ դիմահարդարման օգնությամբ հեշտորեն կարելի է գեղեցկուհի դառնալ և տղամարդուն խաբել ժամադրության ժամանակ։

«Ուրեմն ո՞ւր պետք է տանել աղջկան առաջին ժամադրության ժամանակ։ Ճիշտ է։ Ակվապարկ», – գրել է Sweet Star օգտատերը։

«Նստած նայում եմ և մտածում` որքան կոսմետիկա պետք է ունենալ թեկուզ մեկ օրվա համար։ Ես այս տեսանյութից հետո հոգեբանի կարիք եմ զգում», – գրել է մեկ այլ օգտատեր։