ՌԱԴԻՈ

Էնֆիաջյան. «Քաղաքացիները ԲՀԿ թիմի նկատմամբ լավ են տրամադրված»

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է ԲՀԿ քարոզարշավի ընթացքը:
Sputnik
Էնֆիաջյան. «Քաղաքացիները ԲՀԿ թիմի նկատմամբ լավ են տրամադրված»

Քաղաքացիները մեր քաղաքական թիմի նկատմամբ բավականին լավ են տրամադրված: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Մեր թիմի նկատմամբ քաղաքացիների շրջանում մեծ վստահություն ենք տեսնում և հուսով ենք, որ մեր մասնակցությունը կլինի ծանրակշիռ, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ծրագրերը»,-մանրամասնեց Էնֆիաջյանը:

Քարոզարշավի հիմնական խնդիրը, որ արձանագրեց Էնֆիաջյանը, դա քարոզարշավի կարճ ժամանակահատվածն է, որը թույլ չի տալիս իրենց քաղաքական ուժին լինի բոլոր բնակավայրերում: