Սրբուկը կմեկնի Իսրայել. «Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա Թել Ավիվում

Սրբուհի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2019»-ում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբեր — Sputnik. «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը: Այս տեղեկությունը հրապարակվել է Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ ավելի վաղ մրցույթի հայաստանյան պատվիրակի հավանական թեկնածուների շարքում ակտիվորեն շրջանառվում էր Սրբուհու անունը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Իսրայելում: Մայիսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլում հաղթող էր ճանաչվել Իսրայելը ներկայացնող երգիչը: