Մոսկվայում հայ մարմնամարզիկները 8 մեդալ են նվաճել` այդ թվում և ոսկե

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյանը ու Արթուր Թովմասյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայ մարմնամարզիկները 8 մեդալ են նվաճել Օլիմպիական խաղերի չեմպիոն Լարիսա Լատինինային նվիրված միջազգային մրցաշարում, որը կայացել է Մոսկվայում:

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյանը ու Արթուր Թովմասյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն ավելին էր ակնկալում. Sputnik-ի հյուրը Հակոբ Սերոբյանն է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը միջազգային մրցաշարում նվաճել է և՛ ոսկե, և՛ արծաթե, և՛ բրոնզե մեդալներ։ 

Նա միանգամից 7 մեդալ է վաստակել միջազգային մրցաշարում:

Մարզիկը ոսկե մեդալներ է նվաճել հենացատկերի, ազատ վարժություններում, նժույգթափերում և զուգափայտում: Բազմամարտում և օղակների վարժությունում նա արծաթե մեդալակիր է դարձել, իսկ ահա պտտաձողի վրա նվաճել է բրոնզե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Արթուր Թովմասյանը, ոսկե մեդալակիր է դարձել օղակների վարժությունում: