ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Խորհրդային և ռուս ֆիզիկոս Ժորես Ալֆյորովին, որը Ռուսաստանում բնակվող ֆիզիկայի միակ նոբելյան մրցանակակիրն է, հիվանդանոց են տեղափոխվել Մոսկվայում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից։
«Ժորես Ալֆյորովին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը», – ասել են ՌԳԱ–ից։
Ժորես Ալֆյորովը ծնվել է 1930 թվականի մարտի 15-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում։
1960-ականների վերջին ֆիզիկոս Ժորես Ալֆյորովը ստեղծել է աշխարհում առաջին կիսահաղորդիչ լազերը իր կողմից ստեղծած հետերոստրուկտուրաների վրա։ Իսկ 2000 թվականին ակադեմիկոս Ալֆյորովը ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակի է արժանացել։