ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի կինը` պարուսույց Լիլիթ Ավագյանը, Instagram սոցիալական ցանցում հրապարկել է իր փոքրիկների լուսանկարները։
Միջնեկ որդու` Ուրիայի շապիկին «Հայաստան» է գրված, իսկ տղայի ձեռքում հայկական եռագույնն է։
Բաժանորդներին շատ է դուր եկել Լիլիթի հրապարակած լուսանկարը։
«Ինչ մռութ են», «վախ, ջան», «Երևան եկեք` ծնունդ նշելու», «սիրում եմ հայերին, հպարտանում ու ոգեշնչվում եմ նրանցով», «համովիկներ», – գրել են բաժանորդները։
Ավելի վաղ Լիլիթը երեխաների հետ բրդուճներ էր պատրաստել ու բաժանել անօթևաններին։ Նրա խոսքով` երեխաներին պետք է մանկուց սովորեցնել բարի գործեր անել։
Լիլիթ Ավագյանը շատ ակտիվ է սոցցանցերում։ Շատերը նրան համեմատում են ամուսնու նախկին սիրեցյալի հետ` պնդելով, որ 31-ամյա գեղեցկուհին նմանակում է Քարդաշյանին։ Թեև բլոգերության հարցում Լիլիթն այնքան հմուտ չէ, որքան Քիմը. Instagram-ի նրա էջն ընդամենը 175 հազար հետևորդ ունի։