Ռուսական ընկերությունը Հայաստանում շուրջ 300 մլն դոլարի ներդրում կանի. Փաշինյան

Հայաստանում սոդա, ապակի ու տեխնիկական աղ կարտադրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում շատ լուրջ ներդրումային ծրագրեր կան։ Այսօր Չարենցավանում, նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը խոստացել է նոր բացահայտումներ անել

«Այսօր կառավարությունը ժամը 14։00 «Էկոտեխպրոմ» ընկերության հետ հուշագիր է ստորագրել` 285-340 մլն դոլարի ներդրման, որը մտադիր է 100 հա արդյունաբերական տարածք ունեցող համալիր ստեղծել, այն ունենալու է 1100-1200 աշխատող»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` 2019թ.–ին կմեկնարկեն նախագծման աշխատանքները, 2022թ.–ին գործարանը կգործարկվի։

Ապագա գործարանն արտադրելու է սոդա, տեխնիկական աղ ու ապակի։

Փաշինյանը վստահեցրեց, որ ծրագիրը միակը չէ, կան այլ ներդրումային նախագծեր ևս, որոնց կառավարությունը պատրաստ է աջակցել։