Հայաստանի հայթեք-ընկերություններն ու ԱԱԾ–ն կպայքարեն կիբեր հանցագործությունների դեմ

Բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններն ու ԱԱԾ–ն միասին կսկսեն անվտանգ կիբեր–տիրույթ կառուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Դիլիջանում կայացած Բիզնես–ինովացիոն ֆորումին ՀՀ ԱԱԾ–ն տարբեր ընկերությունների հետ համագործակցության մասին հուշագիր է ստորագրել։

Առկա է սադրիչ հռետորաբանություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը՝ ընտրությունների վերաբերյալ

Փաստաթուղթը ստորագրել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (UATE) նախագահ Կարեն Վարդանյանը։

«Չենք կարծում, որ մեզ մոտ փորձառու մասնագետներ կաշխատեն։ Հասկանում ենք, որ մասնավոր հատվածում համեմատաբար բարձր են վարձատրում։ Սակայն հույս ունենք և համոզված ենք, որ մեր մասնագետները սիրում են իրենց երկիրը և ցանկանում են օգտակար լինել», – հայտարարեց Վանեցյանը։

Կողմերը ջանքեր կգործադրեն Հայաստանի կիբեր անվտանգությունը բարձրացնելու և տեղեկատվական տիրույթում սպառնալիքը կանխելու համար։ Այդ նպատակով ԱԱԾ–ն և ԱՏՁՄ–ն կվերապատրաստեն տեղի բարձրակարգ մասնագետներին։