Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն որոշ տեղերում ձյուն ու մառախուղ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում և Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն. Կապան և Գորիս քաղաքներում տեղ-տեղ մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: