Արարատում 36-ամյա տղամարդ է դանակահարվել. քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Կենցաղային վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Ենթադրյալ հանցագործը ձերբակալված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. 2018թ. Արարատում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից 10:30-նն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի բնակչի և մասնավոր ընկերության աշխատակցի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ընկերությանը պատկանող տարածքում, հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ:

Դանակահարություն. միջին տարիքի տղամարդը մահացել է
Վիճաբանությանը միջամտել է 36-ամյա տղամարդը՝ փորձելով հանդարտեցնել վիճաբանող կողմերին: Սակայն Արարատի մարզի բնակիչը վիճաբանության է բռնվել նաև նրա հետ, և այդ ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է նրան ձախ գոտկային շրջանին և դիմել փախուստի:

Անդրադառնալով 3 օր առաջ տեղի ունեցած դեպքին` նոր մանրամասներ է հայտնում Քննչական կոմիտեն։

Արարատի մարզի 61-ամյա բնակիչը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել, նույն օրը նա ձերբակալվել է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

2018թ. նոյեմբերի 27-ին, ժամը 10:30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ՝ «նեֆրեկտոմիայի, լյարդի պատռվածքի հեմոստազի, պոստհեմոռագիկ անեմիայի ձևով ծանր, կյանքին վտանգ սպառնացող» վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։