Անգելա Մերկելի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Հնարավոր է` Գերմանիայի կանցլերը չհասցնի ներկա լինել G20 գագաթնաժողովի մեկնարկին. նրա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Քյոլնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին տեղափոխող օդանավը տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Քյոլնում։ Այս մասին հայտնում է գերմանական Spiegel պարբերականը։

Անգելա Մերկելը շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից

Մերկելը Բուեյնոս Այրես էր մեկնում` G20 գագաթնաժողովին մասնակցելու։ Չի բացառվում, որ կանցլերը բաց թողնի գագաթնաժողովի սկիզբը։

Պարբերականը պնդում է, որ ինքնաթիռի համակարգի խափանումն այնքան լուրջ է եղել, որ վայրէջքի պահին հրշեջ մեքենաներ են եկել, իսկ դեպքի մասին զեկուցել են Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։

Կանցլերը խոստովանել է, որ չի հասկացել` ինչ է տեղի ունեցել, կարծել է, թե երկրի վրա է ինչ–որ բան պատահել։ Միաժամանակ Մերկելը նշել է, որ տեխնիկական խափանումը չի նշանակում, թե կառավարական օդանավերն անհուսալի են: