ՌԱԴԻՈ

Օհանջանյան.«Հաշմանդամություն ունեցողներին նախընտրական ցուցակ ներգրավելը PR գործիք է»

Сережа Оганджанян
«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպությունը ղեկավարող Սերյոժա Օհանջանյան Sputnik Արմենիայի եթերում խոսում է հաշմանդամություն ունեցողներին նախընտրական ցուցակներում ընդգրկելու մասին։
Sputnik
Օհանջանյան.«Հաշմանդամություն ունեցողներին նախընտրական ցուցակ ներգրավելը PR գործիք է»
Օհանջանյան.«Հաշմանդամություն ունեցողներին նախընտրական ցուցակ ներգրավելը PR գործիք է»

«Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավում են պրոցեսի մեջ, այնուհետև երբ դու նայում ես նրանց ծրագիրը և այդ մարդու ներգրավվածությունն, ապա այնտեղ անհամապատասխանություն ես տեսնում։ Եթե իրոք իրենք խոսում են հավասար հնարավորությունների մասին և այդ միտումով են հաշմանդամություն ունեցողներին գրավում իրենց շարքեր, ապա ծրագրում հակասող բաներ չպետք է լինեն։ Հակասություններ տեսնելով` հասկանում ես, որ դա քմահաճույք էր և PR գործիք է»,–ասում է Օհանջանյանը։

Նա հիշում է, որ օրինակ` Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստանն» իրեն ներգրավել է իր ցուցակ, և առաջին բանը, որ իրենք արել են, դա ծրագիրը ներառական դարձնելն էր։