ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Ավստրիայի ոստիկանությունը փնտրում է երեք մարդու, որոնց կասկածում են ֆրանսիացի նկարիչ Պիեռ Օգյուստ Ռենուարի նկարը գողանալու մեջ։
Նկարը, որը գնահատվել է 160 հազար եվրո, գողացվել է Վիեննայի Dorotheum աճուրդի տնից, հաղորդում է AP–ը։
Քննիչները ենթադրում են, որ երեք տղամարդ երկուշաբթի մոտ ժամը 17։15–ին գնացել են աճուրդի տուն։ Շրջանակից հանելով նկարը` նրանք տարբեր մուտքերից լքել են շենքը և թաքնվել։
Տեսախցիկներն արձանագրել են կասկածյալներին։ Ոստիկանությունը նրանց պրոֆեսիոնալներ է համարում։