Օսիպյանն Արցախ է մեկնել

Հայաստանի ոստիկանապետին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին։ Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Նշենք, որ Օսիպյանն այսօր եղել է նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։