Ռոսսելխոզնադզորը խոտանել է Թուրքիայից ուղարկված 550 տոննա մանդարինը

Մանդարինի խմբաքանակը վարակված է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ռոսսելխոզնադզորի մասնագետները պարզել են, որ Թուրքիայից «Նովորոսիսկ», «Գելենջիկ» ու «Տուապսե» նավահանգիստներ հասած մանդարինները վարակված են միջերկրական պտղային ճանճով։

Հայաստան ներկրվող ձուն խստորեն ստուգվելու է. պատճառը նաև թռչնագրիպի վտանգն է

Վնասատուն հայտնաբերվել է մանդարինի 24 խմբաքանակում (ընդհանուր քաշը` 550,136 տոննա)։

Միջերկրական պտղային ճանճը Ceratitis capitata (Wied.) վնասում է մրգերի ու բանջարեղենի ավելի քան 200 տեսակ, մեծ մասամբ` ցիտրուսայինները, բայց նաև նուռը, բանանը, թուզը, դեղձը, ծիրանը, լոլիկը, սմբուկը, բուլղարական պղպեղը և այլն։ Պտուղները ժամանակից շուտ են ընկնում, վնասված հատվածներում միջուկի որակը փոխվում է, բայց բերքն առողջ տեսք է ունենում։

Զանգվածային տարածման դեպքում ճանճը կարող է ամբողջությամբ վերացնել մրգերի, բանջարեղենի ու խաղողի բերքը։ Վնասատուն տարածված է Միջերկրական ծովի երկրներում ու Հարավային Ամերիկայում, որտեղ այն վերացնում է դեղձի, ծիրանի ու սալորի բերքի 30–ից 100 %–ը։

Հավանականություն կա, որ վարակը կընդլայնի իր աշխարհագրությունը։ Ավելին, մասնագետների դիտարկմամբ` համապատասխան պայմաններում վնասատուն կարող հարմարվել Ռուսաստանի տարածքին, այդ պատճառով իրական վտանգ է սպառնում։

Կարանտինային օբյեկտների ներխուժումն ու տարածումը կանխելու նպատակով բեռն արգելվել է ներկրել, բեռը ստացողին ծանուցում է տրվել, որ կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել։