ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Համահարթեցված եկամտահարկը չի լուծելու այդ խնդիրը»

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը համոզված է, որ համահարթեցված եկամտահարկը չի լուծելու սոցիալական արդարության խնդիրը։
Sputnik
Ավետիսյան. «Համահարթեցված եկամտահարկը չի լուծելու այդ խնդիրը»

Ըստ Ավետիսյանի` ինչպես անկախացումից հետո, այնպես էլ հիմա շարունակվում է ազատական մոտեցումը. պետության խնդիրը միայն որոշակի պայմաններ ստեղծելն է, և պետությունը չպետք է միջամտի և իր դերակատարումը հնարավորինս պետք է կրճատի տնտեսական–սոցիալական խնդիրներում։

«Պետության նեոլիբերալ մոտեցումը, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում որևէ արդյունք չտվեց։ Այսօր նշմարվում է գրեթե նույն մոտեցման շարունակությունը»,– ասում է տնտեսագետը։

Նա անդրադառնում է եկամտահարկը համահարթեցման հարցին։

«Մենք համարում ենք, որ եթե արդար բաշխման կամ սոցիալական արդարության մասին ենք խոսում, իսկ դա խիստ անհրաժեշտ է, ու խնդիր ենք դնում, որ առաջանցիկ եկամուտները պիտի աճեն, կյանքի որակը պիտի բարելավվի, այս պարագայում համահարթեցված եկամտահարկը չի լուծելու այդ խնդիրը, այդ իմաստով չի ապահովելու գոնե անհրաժեշտ պայմանները»,– ասում է Ավետիսյանը։