Սփյուռքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Սպիտակի երկրաշարժի օրերի աջակցության համար

Այդ դժվարին պահին ոչ միայն փրկարարներն ու բժիշկներն են օգնության հասել, այլև հասարակ մարդիկ երկրի բոլոր ծայրերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցին նվիրված «Գթասրտության ժամանակագրություն» երախտագիտության արարողությունը երեկ կայացավ Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում։ Այս միջոցառման մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Այս կերպ հայկական սփյուռքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ու ռուս ժողովրդին Սպիտակի երկրաշարժի ժամանակ ցուցաբերած աջակցության համար։

Սպիտակի երկրաշարժի երեսուներորդ տարելիցին ընդառաջ մենք «Ավրորա» հումանիտար հիմնադրամի հետ որոշել ենք Մոսկվայում միջոցառում անցկացնել։ Խորհրդանշական է այն Մոսկվայում անցկացնելը, այն երկրի (ԽՍՀՄ) մայրաքաղաքում, որտեղ տեղի է ունեցել այդ ողբերգությունը։

Անվերջանալի բոկոտն ճանապարհորդություն Հայաստանի 30-ամյա աղետի գոտիով
Սրանով մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ժողովուրդներին` հետխորհրդային ժողովուրդներին ջերմության, բարության համար», – ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը միջոցառման սկզբում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեսպանը նշել է, որ այդ դժվարին պահին ոչ միայն փրկարարներն ու բժիշկներն են օգնության հասել, այլև հասարակ մարդիկ երկրի բոլոր ծայրերից։

Միջոցառումը կազմակերպել էին Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը, «Ավրորա» հումանիտար նախաձեռնությունն ու Ազնավուր հիմնադրամը։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով, պաշտոնական տվյալներով մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ են դարձել, իսկ 514 հազարն անօթևան են մնացել։