Ֆրանսիան և Գերմանիան հրաժարվել են Կերչի պատճառով խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Դա չի նշանակում, որ Կերչի միջադեպի պատճառով Եվրամիությունն ընդհանրապես որոշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Եվրամիության մի շարք այլ երկրներ ելույթ են ունեցել հակառուսական պատժամիջոցները խստացնելու դեմ` կապված Կերչի ծոցում տեղի ունեցած միջադեպի հետ։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բրյուսելում իր դիվանագիտական աղբյուրին։

«Կերչի գործը». Ղրիմի դատարանը ձերբակալել է 24 ուկրաինացի նավաստիներին

Նախօրեին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրամիության անունից հայտարարել է Կերչի ծոցում իրավիճակի զարգացմամբ իրենց մտահոգության և միջազգային գործընկերների հետ համապատասխան կերպով գործելու մտադրության մասին։

«Այդ հայտարարությունը համաձայնեցվել է երեք օր։ Լեհաստանն առաջարկել է դրա մեջ ներառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին արտահայտություն, բայց ԵՄ մի շարք անդամներ, այդ թվում` Ֆրանսիան և Գերմանիան, վաղաժամ են համարել տվյալ փուլում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը», – ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը։

Դա չի նշանակում, որ Եվրամիությունն ընդհանրապես որոշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառել այդ միջադեպի պատճառով, ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները Սև ծովում երեք ուկրաինական ռազմանավ են բռնել։ ԱԴԾ տվյալների համաձայն` կոնֆլիկտի արդյունքում երեք (Կիևի տվյալներով` 6) ուկրաինացի զինվորական է տուժել։ Ուկրաինան նոյեմբերի 26-ի միջադեպով պայմանավորված` ռազմական դրություն է մտցրել երկրում։