ՀԱՊԿ երկրները կհանգեն փոխզիջման. Մնացականյանը նոր գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը վերջնականապես կլուծվի դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը փորձաքար չի դառնա կազմակերպության անդամ երկրների նեղ համագործակցության համար։

Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին խոսել է Լուկաշենկոյի հետ

Այդ մասին նա ասել է ռուս լրագրողների խմբի հետ զրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ հարցը փորձաքար չի եղել և չի լինի կազմակերպության անդամ երկրների նեղ համագործակցության մեջ մեր կոլեկտիվ համագործակցության ապահովման առումով», – ասել է Մնացականյանը։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ երկրները կարող են լուծել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը փոխզիջման հիման վրա։

Հիշեցնենք, որ Մարտի 1–ի գործով Հայաստանում հարուցված քրեական գործի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել պաշտոնից:

Նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշում պիտի կայացվի դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: