Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է զինծառայողների ընտրության կարգին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն:

Փաշինյանը հետևել է զորավարժությանը, խրախուսել դիրքապահ զինծառայողներին. լուսանկարներ

Այս կարծիքը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին զինծառայողների մասնակցությանը։

«Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:

Նման պնդումներն ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»,–գրել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների ու հարազատների հետ:

Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։