«Մեղադրյալի աթոռին հայտնվել է նաև Վաչոյի եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը. «Ժողովուրդ»

Մեղադրյալի աթոռին հայտնվել է ոչ միայն Աշոտ Ղազարյանը, այլև կաշառք տվողը` հենց այդ արարքի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է ոչ միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Վաչոն, այլև նրա եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը:

Վաչագան Ղազարյանը 771 մլն դրամի հարկ չի վճարել. հարուցվել է քրեական գործ

Պարզապես Աշոտ Ղազարյանը մեղադրվում է ոչ թե փողերի լվացման ու ապօրինի հարստացման համար, ինչպես հորեղբայրը, այլ միանգամայն այլ բանի՝ խարդախության համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` իրավապահները բացահայտել են, որ քաղաքացի Գարիկ Աղաբեկյանը, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, մտադրություն է ունեցել ստանձնել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը:

Ընկերոջ միջոցով այդ հարցով նա դիմել է Վաչագան Ղազարյանի եղբորորդուն՝ Աշոտ Ղազարյանին, փոխանցել է 100 հազար դոլար կաշառք, սակայն Աղաբեկյանն այդպես էլ չի նշանակվել, նրան խաբել են:

Այս պատմություն մեջ ուշագրավ է, որ մեղադրյալի աթոռին հայտնվել է ոչ միայն Ղազարյանը, այլև կաշառք տվողը` հենց այդ արարքի համար»: