Գեղարքունիքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. . Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել:

Գեղարքունիքում ձնահյուսի տակ հայտնված երիտասարդը զինծառայող է

Այս լուրը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքում բնակիչների հետ հանդիպմանը ժամանակ հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ցավակցություն էր հայտնել զոհվածի ընտանիքի անդամների, հարազատներին և ընկերներին ու նշել, որ նա պայմանագրային զինծառայող էր։

Նիկոլ Փաշինյանի առաջարկով հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զինծառայողի հիշատակը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: