Ռոբերտ Քոչարյանի որդիները ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում. Փաշինյան

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн
Քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀՀ 1–ին դեմքերի որդիների ծառայության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «Ռոբերտ Քոչարյանի որդիները ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում»: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում դաշինքի քարոզարշավի ժամանակ:

Первый день зимнего призыва в армию РА 2018 г.
Հայտնի են ձմեռային զորակոչի ժամկետները

«Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում: Ասում են` Ռոբերտ Քոչարյանի որդիներն էլ են ծառայել: Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Քոչարյանի որդիների ծառայության մասին: Եվ հիմա պաշտոնապես ասում եմ, որ Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում և ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում»,–ասաց Փաշինյանը:

Նրա հավաստմամբ` ՀՀ 2–րդ նախագահի մի որդին ծառայել է պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ: