Աղետներից տուժած գյուղացիների վնասները կփոխհատուցվեն կիսով չափ

Կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցել կարկուտի, ջրհեղեղի, ցրտահարության հետևանքով այս տարվա ընթացքում տուժած գյուղացիների վնասները, բայց ոչ ամբողջությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 Նոյեմբեր — Sputnik. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի  տարերային աղետներից տուժած համայնքները մասնակի փոխհատուցում կստանան։ Նման որոշում է կայացվել ՀՀ կառավարության նիստում։

Այդ նպատակով բյուջեից կհատկացվի  492 961 500  դրամ։

Հարությունյան.«Հայկական կարկտապաշտպան ցանցերը կարելի է կիրառել նաև պաշտպանության ոլորտում»

Փոխհատուցում կստանան կարկուտի, ջրհեղեղի, ցրտահարության հետևանքով վնաս կրած գյուղացիները։

Սակայն, ինչպես հայտնեց ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, վնասի իրական չափը շատ ավելի մեծ է և կազմում է 9 856 393 500 դրամ։

Կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում, պարզաբանելով մասնակի փոխհատուցման որոշումը, Գեղամ Գևորգյանն ասաց, որ վնասի փոխհատուցման տարբեր չափ է որոշված։ Օրինակ` պտղի, հատապտղի և խաղողի վնասը կփոխհատուցվի 5 տոկոսի չափով, բանջար–բոստանային, կերային մշակաբույսերը` 4 տոկոսի չափով, իսկ հացահատիկային կուլտուրաները 50 տոկոսով։

Նախարարի պաշտոնակատարն իր խոսքում կարևորեց գյուղացիական տնտեսությունների ապահովագրության մեխանիզմի ներդրումը։

Աջակցությունը գյուղացիները ստանալու են Հայփոստի բաժանմունքներից՝ կանխիկ գումարով։