Ո՞ր տեղում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականը. ՖԻՖԱ–ն հրապարակել է դասակարգման աղյուսակը

Աղյուսակը կազմելիս հաշվի են առել Ազգերի լիգայի խաղարկության վերջին երկու տուրերի հանդիպումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՖԻՖԱ-ն հրապարԱյս աղյուսակում հաշվի են առել Ազգերի լիգայի խաղարկության վերջին երկուակել է ֆուտբոլի հավաքականների նոյեմբերյան դասակարգման ցուցակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 101-րդ տեղը: տուրերի հանդիպումները: Ու չնայած նրան, որ մեր ընտրանին վերջին երկու խաղերում գրանցել է մեկ հաղթանակ, մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով, դասակարգման աղյուսակում մնացել է նույն տեղում:

34 տարի անց` կրկին Հայաստանում. Երևանում անցկացվելու է ֆուտբոլի միջազգային մրցաշար

Անկասկած, մեր ընտրանին կարող էր ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում բարելավել իր դիրքը, եթե ավելի հաջող հանդես գար Ազգերի լիգայի խաղարկությունում: Այդ ցուցակի 194-րդ տեղում ընթացող Ջիբրալթարի հետ խաղում գրանցած պարտությունը և 181-րդ տեղում ընթացող Լիխտենշտեյնի հետ ոչ–ոքին ազդեցին մեր ընտրանու ցուցանիշի վրա:

Հենց այդ պատճառով էլ Ազգերի լիգայում մեր հավաքականի ելույթները համարվեցին անբավարար, քանի որ թիմը անցկացրած վեց խաղերից երեքում հաղթեց, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի և երկու անգամ էլ խաղադաշտը թողեց պարտված:

Նշենք, որ հենց դասակարգման ցուցակի միջոցով են կազմավորվում ընտրական տարբեր մրցաշարերի խմբերը, և մերոնք առայժմ թույլ թիմերի շարքում են:

Մասնավորապես Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին, ու Հայաստանի հավաքականը ընդգրկված է 5-րդ զամբյուղում, որտեղ տեղ են գտել նաև Մակեդոնիայի, Բելառուսի ,Ղազախստանի, Ադրբեջանի, Ջիբրալթարի, Ֆարերյան կղզիների, Կոսովոյի և Լյուքսենբուրքի հավաքականները:

Ավելի ցածր՝ վեցերորդ խմբում են Լատվիայի, Մալթայի Անդորրայի, Լիխտենշտեյնի և Սան Մարինոյի հավաքականները։