Մահացել է անվանի մաթեմատիկոս Գառնիկ Կարապետյանը

Կարապետյանն ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հոդվածների հեղինակ է։ Հանրային հեռուստաընկերության եթերում վարում էր դպրոցականների համար նախատեսված «Բաց դաս» կրթական հաղորդումների շարքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Այսօր 60 տարեկանում հանկարծամահ է եղել հայտնի գիտնական, մաթեմատիկոս Գառնիկ Ալբերտի Կարապետյանը։ Ռուս–հայկական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրենը, որը երկար տարիների եղել է նույն համալսարանի մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչը, կյանքից հեռացել է աշխատանքի ժամանակ ՌՀՀ–ում։

Մահացել է ՀՀԿ ռեյտինգային կազմով առաջադրված թեկնածուներից մեկը

Կարապետյանը միջազգային կարգի մասնագետ էր մաթեմատիկական անալիզի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական ֆիզիկայի, մաթեմատիկական մոդելավորման ոլորտում։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը բազմաթիվ պարգևներ ու մրցանակներ է ստացել, այդ թվում` Անանիա Շիրակացու մեդալ։

Կարապետյանը բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հոդվածների հեղինակ է, հայտնի է ոչ միայն միջազգային կարգի գիտնականների շրջանում, այլ նաև լայն հանրությանը` դպրոցականների համար նախատեսված «Բաց դաս» կրթական հաղորդումների շարքի շնորհիվ։

Կարապետյանը ծնվել է Գյումրիում, երկար տարիներ աշխատել է ԵՊՀ–ում։