ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Այս քարոզարշավում գաղափարական բաղադրիչը փոքր է»

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է Աժ ընտրությունների քարոզարշավի ընթացքը:
Sputnik
Բաղդասարյան. «Այս քարոզարշավում գաղափարական բաղադրիչը փոքր է»

Ցավոք սրտի այնպիսի տպավորություն չունեմ, թե քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը քաղաքացիները կարդում և ծանոթանում են:  Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

«Եթե նույնիսկ լավագույն ծրագիրը ներկայացնի, օրինակ ՀՀԿ-ն, մարդիկ չեն կարդա ու դրա փոխարեն կհնչեն «անող էիք, նախորդ 10-ը տարիներին անեիք» և նմանատիպ այլ արտահայտություններ: Եվ այնպես էլ չէ, որ, եթե, ասենք, «Իմ քայլը» դաշինքը շատ վատ ծրագիր ներկայացնի, մարդիկ կարդալու են և ասեն՝ վայ, այս ինչ վատ ծրագիր է, ես իրենց չեմ ընտրում»,- ափսոսանքով շեշտեց քաղաքական վերլուծաբանը:

Նրա կարծիքով «Իմ քայլը» դաշինքից բացի խորհրդարանում հայտնվելու մեծ շանսեր ունի ԲՀԿ-ն, շանսերը պահպանում է ՀՀԿ-ն: 4-րդ տեղի համար Բաղդասարյանը լուրջ պայքար կանխատեսեց «Լուսավոր Հայաստանի» և «Մենք» դաշինքի միջև: