ՌԱԴԻՈ

Օրբելյան. «Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու իրավունք չունի»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է` ինչ հետևանք կարող է ունենալ Վերաքննիչ դատարանի` Քոչարյանի կալանքին վերաբերող որոշումը։
Sputnik
Օրբելյան. «Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու իրավունք չունի»

Նույնիսկ եթե Վերաքննիչ դատարանն այսօր հանգի այն եզրակացության, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ որոշում է կայացրել և առկա են եղել կալանքի հիմքեր, միևնույն է` այսօր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու իրավունք չունի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Մինչդատական վարույթում կալանքը պատժի միջոց չէ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հատուկ ընթացակարգ կա, որը նախատեսվում է 2 ամիս ժամկետով և ամեն անգամ պետք է երկարաձգվի ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով։ Ավելին` օրենսդրությունն ընդհանրապես չի նախատեսել, որ կալանքի հարցով Վճռաբեկ դատարանն իրավունք ունի որևէ հարց մեկնաբանելու, ուղղակի նախատեսել է, որ օրինականությունը վերահսկում է Վերաքննիչ դատարանը»,– ասաց Օրբելյանը։

Ըստ փաստաբանի` հենց սա է պատճառը, որ օրենքը չի նախատեսել նաև, թե ինչ է լինում, երբ կալանքի հարցի քննությունը տևում է 2 ամսից ավելի երկար։ Այսպիսով, եթե անգամ դատարանը կալանքի որոշում կայացնի, Քոչարյանը կալանավորվել չի կարող, քանի որ այդ որոշմամբ նախատեսված 2 ամիսն անցել է, այն էլ դեռ 2 ամիս առաջ։