Շաքրո Մոլոդոյը դատարանում խաչբառ է լուծել. փաստաբանը բացատրել է պատճառը

Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է «օրենքով գողին» 10 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը` դրամաշորթության և կոռուպցիայի մասին աղմկահարույց գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Քրեական հեղինակություն Զաքար Քալաշովը` նույն ինքը «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը, մեկնաբանել է իր սկանդալային վարքը Մոսկվայում այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում։ Նշենք, որ վերաքննիչ ատյանը չորեքշաբթի հաստատել է նրան 9 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտելու ժամկետը` դրամաշորթության մասին աղմկահարույց գործով։

Դատապարտյալի խոսքով, որը ՌԻԱ Նովոստիին փոխանցել է նրա փաստաբան Թենգիզ Պապասկուան, նիստում Քալաշովը ցուցադրաբար է խաչբառ լուծել, քանի որ սպասել է` Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ կթողնի դատավճիռը։

«Նա իմաստուն մարդ է և փիլիսոփայաբար է ընդունել վերաքննիչ ատյանի որոշումը», – ասել է Պապասկուան։ Փաստաբանի խոսքով` պաշտպանությունը, հնարավոր է, «արդարության հասնի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման հետ համաձայն չէ նաև Կոնստանտին Տրապաիձեն, որը պաշտպանում է Շաքրոյի, այսպես ասած, «աջ ձեռք» Անդրեյ Կոչույկովի շահերը։

Քալաշովը դատապարտվել է խիստ ռեժիմի գաղութում 10 տարի 9 ամիս, իսկ նրա համախոհ Կոչույկովը դատապարտվել է 8 տարի և 10 ամիս ազատազրկման, գործի մյուս մասնակիցները` 7-9 տարի։ Քալաշովի և Կոչույկովի հետ դատվել է 12 մարդ։