ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ղրիմի դատարանը երկու ամսով կալանավորել է ուկրաինական նավերի բոլոր 24 ռազմական նավաստիներին, որոնք ձերբակալվել էին Կերչի ծոցում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո, հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։
Ավելի վաղ 15 նավաստիներ կալանավորել էին մինչև 2019թ–ի հունվարի 25–ը Սիմֆերոպոլում և Կերչում։ Մեղադրյալներին Կերչից տեղափոխել են Սիմֆերոպոլ։
«Կլինի 9 նիստ (ըստ ձերբակալվածների թվով)։ Դատավորները նույնը կլինեն։ Որոշ ձերբակալվածների ազգականներ ժամանել են նիստին», – ասաց դատարանի ներկայացուցիչը նիստի մեկնարկից հետո։
Նիստերը տեղի են ունեցել դատարանի երեք դահլիճներում։
Ավելի վաղ Ղրիմի իրավապահ մարմինները հաղորդել էին, որ նրանցից մեկը, ում նկատմամբ կընտրեն խափանման միջոց, Ուկրաինայի անվտանգության խորհրդի աշխատակից Անդրեյ Դրաչն է, որը եղել է Կերչի ծոցում ուկրաինական ՌԾՈՒ նավերի գործողությունները համակարգողներից մեկը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները Սև ծովում երեք ուկրաինական ռազմանավ են բռնել։ ԱԴԾ տվյալների համաձայն` կոնֆլիկտի արդյունքում երեք (Կիևի տվյալներով` 6) ուկրաինացի զինվորական է տուժել։ Ուկրաինան նոյեմբերի 26-ի միջադեպով պայմանավորված` ռազմական դրություն է մտցրել երկրում։