ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը վավերացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի ազատ առևտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ լիարժեք բանակցություններ սկսել:
Համաձայնագրի իրականացումը պետք է նպաստի առևտրի ծավալների աճին ու մասնակիցների միջև տնտեսական կապերի զարգացմանը, դեպի Իրան ռուսաստանյան արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման աճին:
Մայիսին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարվա համար: