«Վատ» դիվանագետ հայերը. ինչպես Մուրատովը զարմացրեց շահին և օգնեց Լեհաստանին և Ռուսաստանին

Լեհաստանի հին ակտերի գլխավոր արխիվը Հայաստանի ազգային արխիվին արժեքավոր փաստաթղթեր է փոխանցել լեհական հողում գործող հայ թարգմանիչների, դիվանագետների, ազնվականների և հոգևորականների մասին։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայերը լավ զինվորներ են, սակայն վատ դիվանագետներ։ Հայերը` վաճառականներ են, սակայն ոչ արիստոկրատներ։ Հայերն ու լեհերը (ընդ որում առանց բացառության բոլորը) անխիղճ ազգայնամոլներ են։ Այս և մի շարք այլ կարծրացած համոզմունքների վրա կարելի է այլ տեսանկյունից նայել, եթե հիշենք պատմությունը։ Իհարկե, լուրջ գիտությունը, այլ ոչ թե «ճշմարտության ազդարարողներին»։

«Երևան ենք բերել տասը փաստաթղթերի պատճեններ, սակայն սա միայն սկիզբն է։ Մի շարք այլ նյութեր կան, որոնք հետաքրքիր կլինեն մեր հայ գործընկերներին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Լեհաստանի հին ակտերի գլխավոր արխիվի տնօրեն Հուբերտ Վայսը։

Նյութերը Հայաստանի ազգային արխիվ են փոխանցվել։ Լեհ գիտնականները բերել են նաև Կազիմիր Մեծ արքայի հայտնի շնորհագիրը։

«Վատ» դիվանագետ հայերը. ինչպես Մուրատովը զարմացրեց շահին և օգնեց Լեհաստանին և Ռուսաստանին

Ճիշտ է այն այդքան էլ ճոխ տեսք չունի, բայց դա զարմանալի չէ.  այն 6.5 դար առաջ են գրել, 1367 թվականին։ Սակայն կարևորը ոչ թե տեսքն է, այլ բովանդակությունը։ Այդ 10 սեղմ տողերի վրա լատիներենով արքունական գեղագիրները գրել են Լվովի հայերի արտոնությունները՝ համայնքի տարածքում կրոնական ինքնավարության և ինքնակառավարման իրավունք: Այդ փաստաթղթի ամսաթվով` 2017 թվականին Լեհաստանում, բարձր մակարդակով, նշում էին հայ համայնքի 650-ամյակը։

«Վատ» դիվանագետ հայերը. ինչպես Մուրատովը զարմացրեց շահին և օգնեց Լեհաստանին և Ռուսաստանին

Սակայն արդեն այն ժամանակ, 1360-ականներին, Գալիչինայում հայերը վաղուց էին ապրում. հնագույն Անիի բնակչության նախնիներն էին։

 

Ինչո՞վ էին զբաղվում Լեհաստանի հայերը հետագայում:

«Նախևառաջ Լեհաստանի միջնադարյան հայերին ներկայացնում են որպես վաճառականներ։ Սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Թուրքիայում և Պարսկաստանում նրանք մի շարք դիվանագիտական առաքելությունների են մասնակցել։ Նրանց հրավիրում էին լեզուների իմացության շնորհիվ։ Եվ այստեղ, օրինակ, մենք բերել ենք Սիգիզմունդ II Ավգուստ թագավորի հրովարտակը։ Նա Լվովի մերձակայքում գտնվող աղացը շնորհել էր թուրքերենից թարգմանիչ Նիկոլայ Արմյանինին, որը ծառայում էր արքունական գրասենյակում», – ասում է Վայսը։

Արևելյան լեզուներ հիանալի  գիտեր նաև հայ Սեֆեր Մուրատովիչը։ 1601-02 թվականներին Սիգիզմունդ III–ը նրան Շահ Աբասի մոտ դիվանագիտական առաքելություն վստահեց։ Այս մասին Մուրատովիչը ճանապարհորդական նոթեր է թողել։

Մուրատովիչը բարդ իրավիճակում էր հայտնվել։ Նրան դիվանագիտական առաքելության համար լիազորել էր թագավորը, այլ ոչ թե սեյմը։ Սիգիզմունդն ուզում էր ամրապնդել հարաբերությունները պարսկաստանի հետ, իսկ ապագայում փորձել ներգրավել պարսիկներին թուրքերի դեմ կոալիցիայի մեջ։ Չէ, որ Թուրքիան Ռեչ Պոսպոլիտային մոտ ու ոչ այդքան հաճելի հարևան էր: Բայց թագավորի կարծիքը սեյմում չկիսեցին. մեծամասնությունը հակված չէր վատացնել հարաբերությունները օսմանների հետ ու նոր հակամարտությունների մեջ մտնել։ 

Մուրատովիչը անցնում էր հենց սուլթանական կալվածքներով` Տրապիզոնի ու Կարսի, իսկ հետո մտել էր պարսկական, կանգ առնելով Երևանում, նա գնացել էր հարավ, հետո` Սպահան։

Տեղում արդեն Մուրատովը, որպես «իսկական ու ճիշտ հայ» միանգամից նոր ծանոթներ գտավ։ Շահին նրան ներկայացրեց վեզիր Թահմազը։ Նախկինում նա երբեք չէր հանդիպել Սեֆերին ու ինքն էլ հայ չէր (շահի պալատական եվրոպացի Էնթոնի Շերլիի տվյալների համաձայն` Թահմազը վրացի էր)։  Մուրատովիչը գրում է, որ «նա իր մասին շատ լավ բաներ էր լսել իր եղբայրներից»։  Պարզվեց, որ դա լրիվ բավարար է։

Մուրատովիչին հաջողվեց անել առավելագույն հնարավոր բաները. Սիգիզմունդ արքայի ու շահ Աբասի միջև լավ հարաբերություններ հաստատվեցին (նրանք հասկանում էին, որ ընդհանուր թշնամի ունեն)։

Դա ձեռնտու էր երկու տերությունների համար, հպանցիկ՝ նաև Ռուսաստանի համար։ Օսմանյան Թուրքիայի դեմ միությունը ձեռնտու էր նաև Բորիս Գոդունովին, քանի որ Ռուսաստանի հարավը միշտ տառապում էր սուլթանի դաշնակիցների` ղրիմյան թաթարների արշավանքներից։

Հետդարձի համար Մուրատովիչը նվերներ էր պատվիրել թագավորի համար ու անձամբ հետևել էր դրանց պատրաստմանը։ Պարսկաստանում Սիգիզմունդի զինանշանով գոբելեններ էին պատրաստել (դրանք հետո հայտնվեցին թագավորի դստեր օժիտի մեջ), նաև Դամասկոսի պողպատից պատրաստված սուր։

Շահին դուր էր եկել նաև այն, որ Լեհաստանից ժամանած դեսպանի հետ կարելի էր առանց թարգմանչի շփվել։ Մուրատովիչի հիշողությունների համաձայն` շահը նրա մասին ասել էր. «Քրիստոնյա պատվիրակներից ոչ մեկից այսքան գոհ չեմ, ինչպես նրանից։ Քանի որ նրա հետ կարող եմ իմ լեզվով խոսել, իսկ թարգմանության արդյունքում խոսքը կորցնում է իր համն ու հոտը»։

«Վատ» դիվանագետ հայերը. ինչպես Մուրատովը զարմացրեց շահին և օգնեց Լեհաստանին և Ռուսաստանին

Լեհաստանի արխիվարիուսների բերած ևս մի փաստաթուղթ է Յան 3-րդ Սոբեսկի թագավորի շնորհակալագիրը,  ըստ որի հայ Բերնարդ Կշիշտոֆ Բերտանովիչը ազնվական է ճանաչվել ու զինանշան է ստացել։ XVII դարի այս փաստաթուղթը ձևավորված էր պատշաճ ժամանակաշրջանի. տարբեր գույներով ու զինանշանի նկարով։

«Այսպիսով ուզում ենք ցույց տալ, որ հայերը Լեհաստանում ոչ միայն առևտրական ու դիվանագետ էին, այլև զինվորական։ Քանի որ Բերնարտովիչը շլյախտորդի էր, այսինքն ազնվական` ռազմական վաստակի համար», – ասում է Վայսը։

«Վատ» դիվանագետ հայերը. ինչպես Մուրատովը զարմացրեց շահին և օգնեց Լեհաստանին և Ռուսաստանին

Հայերը հիմնականում ապրում էին այն ժամանակվա Լեհաստանի հարավ–արևելքում` Գալիցիայում։

Օրինակ, վերջերս Վարշավայում  Հնագույն ակտերի արխիվը  քաղաքների տեղական ինքնավարության մասին փաստաթղթերի ցուցահանդես էր անցկացրել։ Քաղաքացիների հնագույն ռեգիստրներում ոչ միայն լեհեր են, այլև բազում արտասահմանցիներ` հայեր, իտալացիներ, գերմանացիներ, լիտվացիներ ու բազում այլ ազգերի ներկայացուցիչներ։

«Հիմա մենք բազմազգ պետությունում ենք ապրում։ Մեզ համար դժվար է երևակայել, որ ժամանակին այլ կերպ է եղել։ Տարբեր ազգությունները ազդում էին միմյանց վրա լեզվով, մշակույթով, խոհանոցով, հագուստով։ Կարելի է հիշել սլուցկի գոտիները, որոնք կապում էին ազնվականները։ Դրանք արտադրությունը Սլուցկում, ինչպես հայտնի է, հիմնել է հայ Յան Մաջարսկին (Հովհաննես Մաջարյանց), որը նույնպես արևելքից էր եկել։ Կան նաև հարյուրավոր այլ օրինակներ, հայերի հետ կապված և ոչ միայն։ Այս բազմազանությունը Ռեչ  Պոսպոլիտայի  հարստությունն էր։ Հենց այդ պատճառով էր դրա պատմությունն այդքան գունագեղ», – նշում է Վայսը։

Իհարկե, պատմությունը երբեք կատարյալ չի եղել։ Կարևորը է չվախենալ այն հավասարակշռված քննարկուց։

Նման հակասական անձերից մեկն է Լվովի հայ եպիսկոպոս  Նիկոլայ Տորոսովիչը, որը կաթոլիկ էր դարձել։ Նա Երևան է բերել մեծն ենթականցլեր (ավելի ուշ՝ կանցլեր)  թագավորական Տոմաշ Զամոյսկին ուղղված նրա նամակի պատճենը։

«Վատ» դիվանագետ հայերը. ինչպես Մուրատովը զարմացրեց շահին և օգնեց Լեհաստանին և Ռուսաստանին

Քաղաքականությունը Լեհաստանում ոչ կաթոլիկների հանդեպ ավելի հանգիստ էր, քան մի շարք այլ եվրոպական երկրներում, սակայն այստեղ էլ ամեն ինչ կատարյալ չէր։ Տեղի իշխանությունների ճնշման տակ Տորոսովիչը կապ հաստատեց Հռոմի հետ ու փոխեց ծեսը առաքելականից կաթոլիկի։

Դե ինչ, պատմաբանը նշում է, որ ոչ ոք չի պատրաստվում չափազանցնել կամ հարթել որևէ բան։ «Դա բարդ հարաբերությունների, կրոնի ու դիվանագիտության միահյուսվելու ժամանակ էր։ Մենք ուզում էինք հիշեցնել պատմության այդ դրվագի մասին», – նշեց Վայսը։

Այդ բարդ, բայց շատ կարևոր թեմա ուսումնասիրողների համար լեհ գիտնականները փաստաթղթերի մի քանի պատճեններ են բերել։ Դա հայ կաթողիկոս Մովսես Տաթևացու նամակն է թագավոր Վլադիսլավ IV–ին,  Լեհաստանի հայերին պաշտպանելու խնդրանքով, նաև Սմոլենսկի զինվորական ճամբարից թագավորի նամակը` եպիսկոպոս Տորոսովիչի ու հայերի վիճաբանության մասին։

«Վատ» դիվանագետ հայերը. ինչպես Մուրատովը զարմացրեց շահին և օգնեց Լեհաստանին և Ռուսաստանին

Այս և այլ փաստաթղթերը սպասում են ուսումնասիրողներին։ Դրանք ոչ միայն Լեհաստանի հայերի մասին են, այլև Հայաստանի լեհերի։ Նրանցից մեկը մեզ հայտի, ուկրաինալեհական ծագում ունեցող Երևանի կոմս Իվան Պասկևիչն է։ Եվս մեկ վիճելի կերպար է, այստեղ արդեն լեհերի համար. նա մասնակցել է 1830-31 թվականների Լեհական ապստամբությանը։

Բայց պատմաբանները չպետք է մրցեն, թե ով ավելի բարձր կբղավի։ Պատմաբանները պետք է աշխատեն։ Այդ պատճառով արխիվների միջև փաստաթղթերի փոխանակումը շարունակվում է։